Logo
Print this page

ՊԱՇՏՊԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ 13 ԱՆՁԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԻՋԱԴԵՊԻՆ

Մար­տի 18-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմն ա­հա­զանգ է ստա­ցել, որ Ստե­փա­նա­կեր­տի Վազ­գեն Սարգ­սյան փո­ղո­ցը մե­քե­նա­նե­րով փա­կած՝ Ար­ցա­խի հե­ղա­փո­խա­կան կու­սակ­ցու­թյան մի խումբ հետևորդ­ներ վար­չա­կան ձեր­բա­կալ­ման են են­թարկ­վել ԱՀ ոս­տի­կա­նու­թյան Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին վար­չու­թյուն։

 Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյանն ան­ձամբ այ­ցե­լել է ոս­տի­կա­նու­թյան քա­ղա­քա­յին վար­չու­թյուն, որ­տեղ զրույց­ներ է ու­նե­ցել վար­չա­կան ձեր­բա­կալ­ման են­թարկ­ված 13 ան­ձանց և ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­նե­րի հետ, ճշ­տել ա­զա­տու­թյու­նից զր­կե­լու հիմ­քե­րը, ստու­գել ի­րա­կա­նաց­վող վա­րույթ­նե­րի ըն­թաց­քը և ա­զա­տու­թյու­նից զրկ­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ա­պա­հով­ման հետ կապ­ված այլ ըն­թա­ցա­կար­գեր ու պայ­ման­ներ։ 

Զրույց­նե­րի և հա­սա­նե­լի նյու­թե­րի հի­ման վրա ու­սում­նա­սի­րե­լով մի­ջա­դե­պի և ա­զա­տու­թյու­նից զր­կե­լու հան­գա­մանք­նե­րը՝ Պաշտ­պանն ար­ձա­նագ­րում է՝
1.Քա­ղա­քա­ցի­նե­րը նշել են, որ ի­րենք փա­կել են Ստե­փա­նա­կեր­տի Վազ­գեն Սարգ­սյան փո­ղո­ցը՝ ի պա­տաս­խան նա­խօ­րեին Մար­տու­նի քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պի, ո­րի վե­րա­բե­րյալ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը հան­դես է ե­կել դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյամբ։ Պաշտ­պա­նը հոր­դո­րում է բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րին ի­րենց ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով չխախ­տել այ­լոց ի­րա­վունք­նե­րը և կի­րա­ռել օ­րեն­սդ­րու­թյամբ չար­գել­ված մի­ջոց­ներ։
2.Ճա­նա­պար­հը բա­ցե­լու ըն­թաց­քում վար­չա­կան ի­րա­վա­խախտ­ման վե­րա­բե­րյալ ար­ձա­նագ­րու­թյուն­ներ կազ­մե­լու հիմ­նա­վոր­մամբ ոս­տի­կա­նու­թյու­նը վար­չա­կան ձեր­բա­կալ­ման է են­թար­կել 13 ան­ձի։ Նրանց հետ զրույց­նե­րի ար­դյուն­քում պարզ է դար­ձել, որ նրան­ցից ո­մանց դեպ­քում տե­ղում ար­ձա­նագ­րու­թյուն կազ­մե­լը հնա­րա­վոր չէր, հետևա­բար, նրանց ի­րա­վունք­նե­րի հան­դեպ ոս­տի­կա­նու­թյան մի­ջամ­տու­թյան հա­մա­չա­փու­թյան հարց չի ա­ռա­ջա­ցել։ Սա­կայն այ­լոց պա­րա­գա­յում, ըստ նրանց պն­դում­նե­րի, ոս­տի­կա­նու­թյու­նը չի էլ փոր­ձել տե­ղում պար­զել ան­ձը ու կազ­մել ար­ձա­նագ­րու­թյու­նը՝ միան­գա­մից կի­րա­ռե­լով ա­զա­տու­թյու­նից զր­կե­լու մի­ջո­ցը։ Ուս­տի, վար­չա­կան ձեր­բա­կալ­ման են­թարկ­ված ան­ձանց մի մա­սի պա­րա­գա­յում կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ,ըստ ա­մե­նայ­նի, ոս­տի­կա­նու­թյու­նը պատ­շաճ կեր­պով չի ա­ռաջ­նորդ­վել ԱՀ վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րենս­գր­քի 259-րդ հոդ­վա­ծով՝ կի­րա­ռե­լով ա­զա­տու­թյու­նից զր­կե­լու մի­ջո­ցը ան­հա­մա­չափ կեր­պով։ Պաշտ­պա­նը պա­հան­ջում է ոս­տի­կա­նու­թյու­նից ի­րա­վա­խախ­տում­նե­րը կան­խե­լու կամ դրանց վե­րա­բե­րյալ ար­ձա­նագ­րու­թյուն­ներ կազ­մե­լու նպա­տա­կով կի­րա­ռել հա­մա­չափ մի­ջոց­ներ՝ ա­զա­տու­թյու­նից զր­կե­լը թող­նե­լով որ­պես վեր­ջին տար­բե­րակ։
3.Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը խիստ կարևո­րում է, որ ան­ձանց ա­զա­տու­թյու­նից զր­կե­լու, նե­րա­ռյալ՝ վար­չա­կան ձեր­բա­կալ­ման են­թար­կե­լու հենց սկզ­բից ոս­տի­կա­նու­թյու­նը պատ­շաճ ու ան­հա­պաղ կեր­պով նրանց ներ­կա­յաց­նի ա­զա­տու­թյու­նից զր­կե­լու պատ­ճառ­նե­րը և հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րը։
4.Վար­չա­կան ձեր­բա­կալ­ման են­թարկ­ված ան­ձինք բո­ղոք­ներ են ներ­կա­յաց­րել ոս­տի­կա­նու­թյան կող­մից կի­րառ­ված մի­ջոց­նե­րի հա­մա­չա­փու­թյան վե­րա­բե­րյալ, իսկ ոս­տի­կա­նու­թյան քա­ղա­քա­յին վար­չու­թյու­նում ցու­ցա­բեր­ված վե­րա­բեր­մուն­քի ա­ռու­մով որևէ բո­ղոք չեն ու­նե­ցել։ Պաշտ­պանն ար­ձա­նագ­րել է, որ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված ե­րեք ժամ­վա ըն­թաց­քում վար­չա­կան ձեր­բա­կալ­ման են­թարկ­ված բո­լոր ան­ձինք ա­զատ են ար­ձակ­վել։
5.Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը խիստ մտա­հո­գու­թյուն է հայտ­նում, որ վար­չա­կան ձեր­բա­կալ­ման ըն­թաց­քում մեկ քա­ղա­քա­ցի ստա­ցել է կո­ղոսկ­րե­րի մե­խա­նի­կա­կան վնաս­վածք­ներ, ին­չը հաս­տատ­վել է բժշ­կա­կան կրկ­նա­կի հե­տա­զո­տու­թյու­նից հե­տո։ Պաշտ­պա­նը մի­ջա­դե­պի շուրջ հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել ԱՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի պաշ­տո­նա­կա­տա­րի հետ, որ­պես­զի հա­մոզ­վի, որ տվյալ մի­ջա­դե­պը պատ­շաճ կեր­պով կու­սում­նա­սիր­վի դա­տա­խա­զու­թյան կող­մից։ Պաշտ­պա­նը շեշ­տադ­րել է, որ հարկ է քա­ղա­քա­ցու ստա­ցած վնաս­ված­քի առ­թիվ վա­րույ­թի շր­ջա­նակ­նե­րում հա­մա­կող­մա­նիո­րեն ու լրի­վու­թյամբ ստու­գել բո­լոր հան­գա­մանք­նե­րը,նե­րա­ռյալ՝ մե­ղա­վոր­նե­րի շր­ջա­նա­կը, մեղ­քի աս­տի­ճա­նը և տալ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան։

ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի 
պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.