[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՊԱՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այ­սօր Artsakh1.am ֆեյս­բու­քյան է­ջը տե­սա­նյութ է հրա­պա­րա­կել, որ­տեղ երևում է, թե ինչ­պես է ԱՀ Մար­տու­նու քա­ղա­քա­պե­տը ճա­նա­պար­հը փա­կում և խո­չըն­դո­տում Ար­ցա­խի հե­ղա­փո­խա­կան կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մուտ­քը քա­ղաք Մար­տու­նի։

ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րում Մար­տու­նու հա­մայն­քի ղե­կա­վա­րի տվյալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք հան­գեց­րել են կոնկ­րետ խմ­բի ան­ձանց նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան ա­զատ ի­րա­կա­նաց­ման ի­րա­վուն­քի և հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան խախտ­ման։ Հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը, ան­կախ ի­րենց քա­ղա­քա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան հա­յացք­նե­րից, պար­տա­վոր են ի­րենց լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ա­ջակ­ցել կամ գո­նե չխան­գա­րել մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի հա­մա­չափ ու հա­վա­սար ի­րաց­մա­նը բո­լոր ան­ձանց կող­մից։ Իսկ ե­թե այդ ի­րա­վունք­ներն ի­րաց­նե­լիս կա­տար­վում են օ­րեն­սդ­րու­թյամբ նա­խա­տես­ված ի­րա­վա­խախ­տում­ներ, ա­պա միայն այդ ժա­մա­նակ պատ­կան մար­մին­նե­րը կա­րող են կի­րա­ռել ի­րա­վա­չափ ու հա­մա­չափ սահ­մա­նա­փա­կու­թյուն­ներ ու պա­տաս­խա­նատ­վու­թյան մի­ջոց­ներ։
Պաշտ­պա­նը պա­հան­ջում է բո­լոր հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րից և ընդ­հան­րա­պես բո­լոր հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րից ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ա­ռաջ­նորդ­վել բա­ցա­ռա­պես օ­րեն­սդ­րու­թյամբ և պաշ­տո­նա­կան լիա­զո­րու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս հետևել հան­րա­յին ծա­ռա­յու­թյան հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րին, նե­րա­ռյալ՝ մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյա­նը, հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րի քա­ղա­քա­կան զսպ­վա­ծու­թյա­նը, ան­կողմ­նա­կա­լու­թյա­նը և ան­ձի ու նրա ի­րա­վունք­նե­րի հան­դեպ հար­գան­քին։
Միևնույն ժա­մա­նակ, Պաշտ­պա­նը հոր­դո­րում է ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ընդգրկված բո­լոր սու­բյեկտ­նե­րին պահ­պա­նել հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ու փոխ­հար­գան­քի մթ­նո­լոր­տը, զերծ մնալ ան­ձանց ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը վի­րա­վո­րող և ա­տե­լու­թյան խոսք պա­րու­նա­կող ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ու հրա­պա­րա­կա­յին խոս­քից։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի մշա­կույ­թը կախ­ված է մեզ­նից յու­րա­քան­չյու­րի պա­տաս­խա­նա­տու վար­քից։

ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի
պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմ