Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 1 դեպք

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ ապրիլի 7-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Պետական նախարարը հայտարարել է, որ չնայած կանխարգելման համալիր աշխատանքների իրականացմանը՝ այսօր Քաշաթաղի շրջանի Միրիկի համայնքի բնակչի թեստավորման արդյունքը դրական էր: Քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, այժմ բուժումը ստանում է Երևանի համապատասխան բուժհաստատությունում: Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ, հաշվի առնելով Միրիկի բնակչության փոքր թվակազմը, որոշում է ընդունվել մեկուսացնել գյուղն ամբողջությամբ և տեղաշարժի վերաբերյալ սահմանել վերահսկողություն:
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ վստահեցրել է, որ վարակակրի հետ շփված 17 քաղաքացիները ինքնամեկուսացվել և որևէ ախտանիշ չունեն:
Համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային, ինչպես նաև սոցիալ-տնտեսական միջոցառումներին: