[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության և Զոհված ազատամարտիկների միության նախագահներին 27 մայիսի 2020

 

 

 

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին և Զոհված ազատամարտիկների միության նախագահ Աթուր Առուստամյանին:

 

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է կառույցների գործունեությունը և վստահեցրել, որ դրանք կգնտվեն իր մշտական ուշադրության և հոգածության ներքո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և փոխգործակցության առաջարկի համար՝ հյուրերը ԱԺ նախագահին են ներկայացրել կառուցների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներն ու առանձնացրել հիմնական ուղղությունները:

Հանդիպման ավարտին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը խորհրդարանի նախագահին պարգևատրել է «Հայրենիք և հավատ» մեդալով: