Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հունիսի 12-ին քննարկվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

 Նիստը նախագահել են Վլադիմիր Կասյանը և Արթուր Հարությունյանը:

Ներկայացնելով Գյուղատնտեսության նախարարությանը  նախորդ տարվա բյուջեով հատկացված գումարը՝ նախարար Աշոտ Բախշիյանը նշել է, որ ծրագրերի և միջոցառումների համար տրամադրվել է շուրջ 5մլրդ 255մլն դրամ, այդ թվում՝ գյուղնախարարության աշխատակազմի պահպանման ծախսը 197մլն դրամ, սննդամթերքի անվտանգության աշխատակազմի պահպանման համար՝ 90մլն դրամ: Իրականացվել է 17 ծրագիր:

Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ներկայացնելով քաղաքաշինության նախարարության 2019թ-ի գործունեության մասին հաշվետվությունը, փաստել է, որ կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը  նախատեսված էր 17մլրդ 911մլն 800հազ դրամ, որը դեկտեմբերի կեսին կազմել է 22մլրդ 710մլն 755հազ դրամ, կամ լրացուցիչ նախատեսվել է 4մլրդ 798մլն 955հազ դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, 2019թ-ի պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների պատվերը կազմել է շուրջ 23,9 մլրդ  դրամ, որը կատարվել է ավելի քան 99%-ով:

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախարարության կողմից 2019թ-ին հաստատվել է 14 ծախսային ծրագիր՝ 3մլրդ 554մլն 231հազ դրամի չափով: Տարվա ընթացքում ճշտված պլանը կազմել է 4մլրդ 10մլն 231հազ դրամ, հաստատվել է մեկ եկամտային ծրագիր՝ 12,5մլն դրամի չափով, ինչպես նաև հաստատվել է շուրջ 180մլն դրամի չափով պետական տուրքի գանձման պլան:

Բնապահպանական կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը, ներկայացնելով բնապահպանության ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նշել է որ 2019թ-ին ոլորտին հատկացվել է 362մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 340մլն 964 հազ դրամ: Իրականացվել է 8 ծրագիր:

Տարածքային քաղաքականության իրագործման և տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը 2019թ-ի պետական բյուջեից հատկացվել է 3մլրդ դրամ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի հաղորդմամբ՝ կատարվել են ընթացիկ նորոգումներ, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողության զարգացմանն ուղղված միջոցառումներ:

Օրվա երկրորդ կեսին շարունակվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2019թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

Կոմիտեի նախագահը նշել է, որ նախորդ տարի կադաստրի վարչության կողմից նախատեսվել էր 3 ծրագիր՝  առաջինը քարտեզագրության, գեոդեզիայի, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից, իսկ երկուսը՝ վարչության կողմից: «Համայնքների կադաստրային քարտեզների և հողային հաշվետվությունների կազմման, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրման, ոռոգվող հողերի գույքագրման և անշարժ գույքի շուկայի վերլուծության ժողովածուների տպագրության համար 2019թ-ի պետական բյուջեով նախատեսվել է 68մլն դրամ»,-գեոդեզիայի ՊՈԱԿ-ի  կատարած աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Վերջինս, այնուհետև անդրադառնալով վարչության կողմից կատարված աշխատանքներին, հաղորդել է, որ նախատեսված գումարը՝  կազմել է 15,1մլն դրամ, կատարողականը՝ 4,2մլն դրամ:

ԱՀ տարածքի 1x10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքների համար, կոմիտեի նախագահի փոխանցմամբ, նախատեսվել է 200մլն դրամ, կատարողականը՝ 178,4մլն դրամ:

Անշարժ գույքի կադաստրի վարչության բաժինների կողմից մատուցվող ծառայություններից պետական տուրքը 2019թ-ին պլանավորվել է 180մլն դրամ, հավաքագրվել է 322,6մլն դրամ: Պլանը գերակատարվել է 79,2%-ով:

Անդրադառնալով Պետական գույքի կառավարման վարչության կողմից կատարված աշխատանքներին՝ Կարեն Շահրամանյանը նշել է, որ մարմիններին ամրացված և սեփականություն հանդիսացող գույքի հաշվեկշռային ընդհանուր արժեքը կազմել է 114մլրդ 232մլն 222հազ դրամ:

Հաջորդիվ հանձնաժողովները լսել են Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի ներկայացրած հաշվետվությունը:

Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի 2019թ-ի գործունեության արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 826մլն 399հազ դրամ: Պետական տուրքերը կազմել են՝ 29մլն 740հազ դրամ, իսկ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները՝ 596մլն786հազ դրամ: Հաստատված ծրագրային ցուցանիշները կատարվել են 100,5%:

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Քաջիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2019թ-ին հիմնադրամին հատկացվելիք գումարը  ծրագրված էր 4 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 2մլրդ 873մլն դրամ, ինչն ուղղվել է հիպոթեքային վարկերի հասանելիության, ՓՄՁ զարգացման և գյուղաբնակ քաղաքացիների փոխառությունների ծրագրերին:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանի հաղորդմամբ՝ հիմնադրամին  հաշվետու տարում պետական բյուջեից հատկացվել է 1մլրդ 474մլն 740 հազար դրամ, կատարողականը` 100%: