Logo
Print this page

Արցախի «Արդարություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի «Արդարություն» խմբակցություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ « Արդարություն» խմբակցությունը մասնակցում  է 2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։

Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»։

Սիրելի՛ հայրենայկիցներ,

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ անելու ենք թույլ  չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը։

Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես  Ազգային Ժողովի  կանոնակարգ սահմանադրական  և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների դրույթներին համապատասխան։

 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.