[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանը մասնագիտական օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

 

 

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է ԱՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է համակարգի բոլոր աշխատակիցներին և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական բարձր պարգևներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների: Իր ելույթում նախագահը նշել է, որ պետականաշինության գործընթացում որդեգրվել է մի ուղեգիծ, որտեղ առաջնային են իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը: «Վստահ եմ՝ կոմիտեի ծառայողները քաջ գիտակցում են իրենց գործունեության կարևորությունը, ինչպես նաև այն բարձր պատասխանատվությունը, որ դրված է իրենց ուսերին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները գտնվում են իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը դրանց լուծման, ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: