[ARM]     [RUS]     [ENG]

Աշոտ Դադայանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ:

Հակոբ Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Աշոտ Դադայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար: