[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը մարդկության դեմ հանցագործություն է. Նիկոլ Փաշինյան

 

 

 

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, և դա ակնհայտ դարձավ վերջին օրերին: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը: 

«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեցոր իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանինՃիշտ էՀայաստանն ի վիճակի է ապահովել սեփականայդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունըբայց սա մի հայտարարություն էորն աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործությունորովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս է հասցրել նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներինորովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցվել են զինատեսակներորոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելիԱյս պատմության մեջսակայնըստ Նիկոլ Փաշինյանի, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբորոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայումերբ նրանց առաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստԱդրբեջանական քարոզչությունըփորձելով քողարկել սեփական ձախողումըսկսել է զարգացնել մի թեզթե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակովՍա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համարԲայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այնոր զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլԲայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունիորովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսականքաղաքականռազմաքաղաքականանվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելուՄեր խնդիրը մեր ինքնիշխանությունըմեր սահմաններըմեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն էնաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելըԻսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանիայլև գլոբալ անվտանգության համարվերջին օրերին ակնհայտ դարձավ»,-հավելել է ՀՀ վարչապետը: