[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: