[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մխիթար Հայրապետյանին:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք է անընդհատ նոր ջանքեր գործադրել:

Հանդիպմանը, որին  մասնակցում էր ԱՀ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն, անդրադարձ է եղել նաև ոլորտային մի շարք խնդիրների:

 

 

Կիրակի, 30 օգոստոսի 2020 թ.