[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանը մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր մարզաձևերի զարգացումն Արցախում՝ այն դիտարկելով առողջ սերունդ դաստիարակելու համատեքստում:

Միջոցառմանը նախագահին ուղեկցում էր  ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

 

 

երկուշաբթի,7 սեպտեմբերի 2020թ.