[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիրԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին:

 Անվտանգության խորհրդի կազմում են.

  1. Արցախի Հանրապետության Նախագահ
  2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
  3. Արցախի Հանրապետության պետական նախարար
  4. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
  5. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
  6. Արցախի  Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
  7. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
  8. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության  տնօրեն
  9. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ
  10. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
  11. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

 

 

 

երկուշաբթի, 14 սեպտեմբերի 2020թ.