[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պետական, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

 

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ անկախությունը բացարձակ արժեք է, որը ձեռք է բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով:

 

երկուշաբթի,21 սեպտեմբերի 2020թ.