[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել է սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Երկրի ղեկավարը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում: «Դուք ձեր ընկերների հետ մեծ սխրանք եք գործել՝ ձախողելով հակառակորդի՝ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը սպառնացող սադրիչ գործողությունները: Գլուխ եմ խոնարհում հայրենիքին մատուցած ձեր ծառայության առջև»,- ասել է Հանրապետության նախագահը և ավելացրել, որ, շնորհիվ հայ ժողովրդի կողմից մղվող միասնական և միահամուռ պայքարի, ստեղծված իրավիճակը հաղթահարելու ենք պատվով:

 

 

 

 

Հինգշաբթի,1հոկտեմբերի2020թ.