[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը: Երկրի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

Նախագահ Հարությունյանը կարևորել է նաև քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին՝ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցի նպատակն է իրենց նպաստը բերել Արցախի վերականգնման աշխատանքներին:

 

 

ուրբաթ, 8 հունվարի, 2021թ