[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց շարունակական փոխայցերի ու համատեղ քննարկումների կազմակերպումը կարևոր մեխանիզմ է առկա հիմնախնդիրների կարգավորման հարցում: Նա շեշտադրել է երկու դատախազությունների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը նաև պատերազմական հանցագործությունների պատշաճ քննության ապահովման համար:

 

 

Երկուշաբթի, 9փետրվարի, 2021թ.