[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծեր

 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փետրվարի 9-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ:

Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները եւ հետագա քայլերը ՀՀ և ԱՀ կառավարությունների կողմից:

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Արցախի հումանիտար խնդիրների լուծման և ենթակառուցվածքների վերականգնման գործում:

 

Երեքշաբթի9փետրվարի, 2021թ.