[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին՝ ԱԺ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցի գլխավորությամբ։

Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետության համար այս բարդ ժամանակաշրջանում չափազանց կարևոր է, որ Արցախի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն՝ միասնական ու ներդաշնակ աշխատանքով ստեղծված անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար։ Նախագահը շեշտել է, որ ինքն անձամբ ջանքեր է գործադրելու Հայրենիքի ու ժողովրդի շահերից բխող արդյունավետ համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղությամբ։

 

Հինգշաբթի, 11փետրվարի 2021թ.