[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին

Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Արթուր Մկրտչյանը կդառնար 62 տարեկան: 2020-ին արժանացել է ՙՙԱրցախի հերոս՚՚ բարձրագույն կոչմանը:

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին