[ARM]     [RUS]     [ENG]

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ

 

Փետրվարի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ  Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն » խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով  ներկայացրեց հայտարարության տեքստը:

Պատգամավորների կողմից առաջարկվեց տեքստում կատարել որոշակի խմբագրում,ինչն  ընդունվեց հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ քվեարկեց ներկայացված  հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

 լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 
 
 
Область прикрепленных файлов