[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

 

Փետրվարի  25-ին տեղի է ունեցել  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Օրակարգում՝ Արցախի Հանրապետության 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին հարցն էր:

Ծրագիրը ներկայացրեց Արցախի Հանրապետության   ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Նա անդրադարձավ  երկու կարևոր ծրագրի՝ տնային տնտեսությունների հետազոտության և գյուղատնտեսության համատարած հաշվառման: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության ուսումնասիրության ծրագիր, իսկ այս տարի տարհանված ընտանիքների հետազոտություն է նախատեսվում:

Մանուշ Մինասյանը տեղեկացրեց, որ ծրագրերը կազմելիս հաշվի են առնում սպառողների պահանջները, առաջնորդվում են ցուցանիշների միջազգային համատեղելիության սկզբունքով, առկա իրողություններից ելնելով  ծառայությունը կիրառում է նոր մեթոդաբանություն:

Արցախի Հանրապետության   ազգային վիճակագրական ծառայության նախագահը պատասխանել է հանձնաժողովի անդամների  ու նիստին ներկա պատգամավորների հարցերին: Խորհրդարանականները բարձրացրին  Հայաստանում գտնվող տարհանված արցախահայությանը վերաբերվող վիճակագրական ծրագրերի անհրաժեշտության հարցը:

Քվեարկության արդյունքում 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը արժանացավ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

Նիստին ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը և խորհրդարանում փորձուսուցում անցնող ուսանողները:

                          Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

                          լրատվության և հանրության հետ կապերի