[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

 

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը ող­ջու­նում է Եվ­րո­պա­կան օմ­բուդս­մա­նի ինս­տի­տու­տի (ԵՕԻ) գլ­խա­վոր քար­տու­ղար Ժո­զեֆ Սի­գե­լեի՝ Ադր­բե­ջա­նում պահ­վող­հայ­կա­կան կող­մի գե­րի­նե­րին՝ զին­ծա­ռա­յող­նե­րին ու քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կե­լու վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյու­նը և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին և ի­րա­վա­պաշտ­պան կա­ռույց­նե­րին կոչ ա­նում ևս դա­տա­պար­տել Ադր­բե­ջա­նի կող­մից մի­ջազ­գայ­նո­րեն ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի չկա­տա­րու­մը և հայ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի շուրջ ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րի հա­րու­ցու­մը։

ԵՕԻ Գլ­խա­վոր քար­տու­ղա­րի հայ­տա­րա­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես աս­ված է.
ՙԵս կոչ եմ ա­նում Ադր­բե­ջա­նին ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վեր­ջին հա­կա­մար­տու­թյան հետևան­քով Ադր­բե­ջա­նում գե­րու­թյան մեջ պահ­վող բո­լոր հայ ռազ­մա­գե­րի­նե­րին և քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց։
Զին­ված հա­կա­մար­տու­թյան հետևան­քով ա­նա­զա­տու­թյան մեջ գտն­վող յու­րա­քան­չյուր ոք պետք է վե­րա­դարձ­վի ան­մի­ջա­պես ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տից հե­տո և ա­ռանց որևէ նա­խա­պայ­ման­նե­րի։
Դա պետք է դի­տարկ­վի բա­ցա­ռա­պես մար­դու ի­րա­վունք­նե­րի ու մար­դա­սի­րա­կան գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նա­կում՝ որ­պես ավ­տո­մատ գոր­ծո­ղու­թյան մի­ջազ­գա­յին պա­հանջ։
Հայ ռազ­մա­գե­րի­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց վե­րա­դար­ձի ձգձ­գում­նե­րը խա­թա­րում են մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և լր­ջո­րեն խախ­տում են Ժնևյան կոն­վեն­ցիա­նե­րով ե­րաշ­խա­վոր­ված հիմ­նա­րար պա­հանջ­նե­րը։ Սա կոպ­տո­րեն խարխ­լում է հետ­պա­տե­րազ­մա­կան փու­լի մար­դա­սի­րա­կան գոր­ծըն­թացն ու մար­դու ի­րա­վունք­նե­րը ե­րաշ­խա­վո­րող մի­ջազ­գա­յին ման­դատ­նե­րը։
Գե­րի­նե­րին ա­զատ ար­ձա­կե­լը և նրանց անվ­տանգ վե­րա­դար­ձը պա­հան­ջում են ան­հա­պաղ լու­ծում՚։

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը 2009 թվա­կա­նից ան­դա­մակ­ցում է Եվ­րո­պա­կան օմ­բուդս­մա­նի ինս­տի­տու­տին։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ