[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել

Մարտի 1-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ:Այն վարում էր ԱԺ փոխնախագահ Գագիկ ԲաղունցըՕրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝

1. «Միջազգային պայմանագրերի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուննյութերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» (նախագծերի փաթեթ):(Հիմնական զեկուցողԱՀ արտաքին գործերի նախարար ԴԲաբայան):

2.Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին:( Հիմնական զեկուցողԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ ՄՄինասյան):

3.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին:(Հիմնական զեկուցողԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար ԴՄելքումյան)

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան եղեռնագործության ու մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ ԲաբայանըՕրինափաթեթը դեռևս պատերազմից առաջ՝ 2020 թ.սեպտեմբերի 17-ին, հանձնաժողովային քննարկման փուլ է անցել:

«Միջազգային պայմանագրերի մասին» նոր օրենքի ընդունման հիմքում ընկած է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքներով միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխմամբ պայմանավորված գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման ուժի մեջ մտնելուկատարմանփոփոխմանգործողության կասեցմանդադարեցման և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Մասնավորապես նախատեսվում է Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրերի վավերացումըկասեցումը և չեղյալ հայտարարումը համապատասխան օրենք ընդունելու միջոցովդրանով պայմանավորված պայմանագրի նախագծային և կատարման փուլերի ընթացակարգերի առավել խիստ պահանջների սահմանում:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է վարկային դրամաշնորհային պայմանագրերի կնքման և ուժի մեջ մտնելու դյուրացված կարգլուծվում է միջազգային պայմանագրերի նախագծի տեքստերի կենտրոնացված թարգմանության խնդիրը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Օրինափաթեթը քվեարկության դրվեց և 31 կողմ ձայնով «Միջազգային պայմանագրերի մասին» նոր օրենքը՝ ուղեկցող 21 օրինագծերով,արժանացավ խորհրդարանի հավանությանը:

Շարունակելով նիստը՝ խորհրդարանականները քննարկեցին «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծըԱյն ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:Նա անդրադարձավ եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններին և միջոցառումներինշեշտելովոր ծրագիրը կազմելիս հաշվի են առել սպառողների պահանջներըերկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին:

Վիճակագրության հետագա զարգացումը 2021-2023 թվականներին նախատեսվում է իրականացնել ըստ տնտեսության իրականհարկաբյուջետայինֆինանսականարտաքին և սոցիալ-ժողովրդագրական հատվածների:

Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հայտնեց,որ հանձնաժողովի եզրակացությունը եռամյա ծրագրի վերաբերյալ դրական է:

Հանձնաժողովային քննարկման փուլում առաջարկվել էր օրենքի 2-րդ հոդվածում խմբագրական փոփոխություն մտցնել,ըստ որի օրենքը կտարածվի 2021 թվականի հունվարի 1-ից:

Քվեարկությանը մասնակցած 30 պատգամավորներն էլ կողմ քվեարկեցինօրենքն ընդունվեց:

Խորհրդարանն այսօր ընդունեց հայտարարություն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասինԱյն ներկայացրեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Այսպիսով մարտի 1-ին հրավիրված արտահերթ նիստն ավարտեց իր աշխատանքերը:

Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ բանասիրարական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր արտադրական փորձուսուցում են անցնում ԱԺ-ում: