Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդի նիստ՝ պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ

 

 

 

Մարտի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հրավիրվել է Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի նիստ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք առնչվում են պատերազմով պայմանավորված տարբեր իրավական հիմնախնդիրների, ներառյալ՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրմանը, տեղահանված անձանց աշխատանքային ստաժի ու այլ փաստաթղթերի վերականգնմանը, Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների կարգավիճակից բխող խնդիրներին և այլն:

Նիստի արդյունքում որոշում է կայացվել հաստատել քննարկված մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը և սահմանվել են դրանց իրականացման ժամկետները։