[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը

 

Մարտի 5-ին  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը  ընդունել  է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար   Խդր Հաջոյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը    Միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի  բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու   «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին:

 

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին  միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել  համագործակցության ընդլայնումը: Այդ համատեքստում քննարկվել են  մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության  ուղղություններին և  վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը: