[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահն իր երախտագիտությունն է փոխանցել   ՀՀ առողջապահության համակարգին, որը պատերազմի օրերին և դրանից հետո  հազարավոր կյանքեր է  փրկել և շարունակում է պայքարել վիրավորների առողջության համար:

Հանդիպմանը, որին մասնակցել է  ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների  համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  հետպատերազմական Արցախում առողջապահության համակարգի արդիականացման գործընթացի վրա:

«Արցախի Հանրապետությունում  առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար և այլ սոցիալական երաշխիքների հետ նպաստի Արցախում ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- խնդիրն այսպես է ձևակերպել  նախագահ  Արայիկ Հարությունյանը: