[ARM]     [RUS]     [ENG]

Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են բռնի տեղահանված հադրութցիների խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին ընդունել է բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:

Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՀ իշխանությունների մոտեցումը համայնքների՝ համապարփակ բնակավայրերով պահպանումն է, իսկ առանձին դեպքերում հնարավոր են նաև այլ որոշումներ: Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում:

Հադրութցիների հետ հանդիպմանը քննարկվել են նաև սոցիալական բնույթի հարցեր: Շրջանի ճակատագրի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է: