[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Քննարկվել է Հանրապետության առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զեկուցումներով հանդես են եկել պետական որոշ գերատեսչությունների ղեկավարներ: