Logo
Print this page

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը խորին ցավակցություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զորամասի զոհված հերոսների հարազատներին: Երկրի ղեկավարը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ հակառակորդին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը և իրականացնել նախապես պլանավորած առաջխաղացումը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահը ներկաներին հանձնել է բարձր պետական պարգևներ:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.