[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի նախագահը հանդիպել է Շուշի քաղաքի մի խումբ տնտեսվարողների հետ

Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի  ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել  Շուշիում:

Նախագահ Հարությունյանը հայտարարել է,  որ  պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում: Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի  առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

 Հանդիպմանը մասնակցել են  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը: