Logo
Print this page

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ

 

 

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, հանդիպել բնակչության հետ:

Վերջին պատերազմի պատճառով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հանրապետության համայնքների ազատ բնակֆոնդի վերանորոգման ու կահավորման ծրագրի շրջանակում Դահրավում 28 առանձնատնից պատրաստ է արդեն 14-ը, Պատարայում՝ 50-ից 34-ը, որոնք հիմնականում բնակեցված են: Արայիկ Հարությունյանն անձամբ է ծանոթացել կատարված աշխատանքների որակին, զրուցել վերաբնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Պատարայում երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվի գյուղը մայրուղու հետ կապող ճանապարհը, կլուծվի համայնքի գիշերային լուսավորության խնդիրը: Տեղում հանձնարարական է եղել քաղաքաշինության նախարարին կազմել գյուղի մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պետական և բարեգործական միջոցներով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակատեղիի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Հինգշաբթի, 1մարտի 2021 թ.

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.