[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն

 

 

 

Մարտի 27-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը  Երևանում ՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է  հանձնել  ջավախքաբնակ բարերար Ասքանազ Տաճատի  Վարդապետյանին՝  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ  դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար:

Արթուր Թովմասյանը, առհասարակ, բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի կյանքում, երախտագիտությամբ ընդգծել  Վարդապետյանների՝ արցախյան պատերազմների ընթացքում Արցախին ցուցաբերած նյութական և բարոյական մեծ օժանդակությունը, կարևորել ջավախքահայությանը մատուցած նրանց գերդաստանի ծառայությունները:

ՀՀ Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է  հանձնել խորհրդանշական նվերներ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ  Ասքանազ Վարդապետյանի հայրը ՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին