[ARM]     [RUS]     [ENG]

Աժ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին

 

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահը անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է,Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,այլապես կհայաթափվի, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի», - ասել է Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ բանակցային գործընթացը պիտի շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան կատարած այցի արդյունքներին: Քննարկվել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վանդալիզմի մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու հարցը:

Քննարկվել են նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացրել է խորհրդի հավանությանը արժանացած օրենքների նախագծերը, դրանք կքննարկվեն արտահերթ լիագումար նիստի ժամանակացույցով:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ լիագումար նիստ է հրավիրվում Ազգային ժողովի նախագահին հասցեագրած պաշտոնական գրություն ուղարկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: