[ARM]     [RUS]     [ENG]

Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

 

Մարտի 31-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։

«ԱԺ կանոնակարգ»  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետի համաձայն` ԱԺ նախագահը որոշում է կայացրել  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Այն կգործի հետևյալ կազմով․

Խմբի ղեկավար՝    Գագիկ Բաղունց -  «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար ,

 ԱԺ փոխնախագահ, խմբի ղեկավար

Անդամներ՝ 

Արամ Գրիգորյան ՝  «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն

Դավիթ Գալստյան ՝  Արցախի «Արդարություն» խմբակցություն

Արթուր Մոսիյան ՝  «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

Գեղամ Ստեփանյան՝  «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

Սևակ Աղաջանյան՝  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Անահիտ Քոչարյան՝  քարտուղարության պետ

Կամո Ազատյան ՝ փորձագիտական ծառայության ղեկավար

Լիա Ասրյան՝  իրավաբանական բաժնի վարիչ

Խմբի քարտուղար՝

Լուսինե Դադայան ՝քարտուղարության գլխավոր մասնագետ

Աշխատանքային խմբին հանձնարարվել է  աշխատանքները սկսել ապրիլի 1-ից և ավարտել մայիսի 10-ին՝  ներկայացնելով  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ։

Խորհրդակցությանը ներկա էին աշխատանքային խմբի անդամները ,ովքեր  պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկումների կազմակերպման ժամանակացույցի մասին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին