[ARM]     [RUS]     [ENG]

Տեղի է ունեցել ԱՀ ՆԱ Պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը

 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՀ նախագահին առընթեր Պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի նոր կազմով անդրանիկ նիստը՝ ԱՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի նախագահությամբ:

Իր խոսքում նախագահն անդրադարձել է հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում հայ մարտիկների ցուցաբերած անձնուրաց տոկունությունն ու հերոսությունը ըստ արժանավույն գնահատելու անհրաժեշտությանը՝ նշելով, որ հաշվի առնելով պատերազմի դժվարությունները՝ հանձնաժողովից առավել նրբանկատ և անաչառ աշխատանք է ակնկալվում:

Հանձնաժողովում ընդգրկված են ԱՀ նախագահի աշխատակազմի, Պաշտպանության բանակի, ԱՀ ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: