[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

 

Այսօր՝ ապրիլի 14-ին, ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 29-րդ տարելիցն է:

Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով  նրա շիրմաքարին են այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորներ:

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին և ճակատագիրը հավերժացան  հայոց նորագույն պատմության մեջ։

«Հիրավի,Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչներից է, ով ունի բարոյական նկարագիր, այդ իսկ պատճառով առհավետ ապրում է ժողովրդի հիշողության մեջ:Այն աստվածաշնորհ քաղաքական գործչի տաղանդը ,որ ուներ Արթուր Մկրտչյանը, ծառայեցրեց միմիայն իր ժողովրդին: Ժողովուրդը վստահում և հավատում էր նրան:Իշխանություն- ժողովուրդ հարաբերությունը պետք է միասնական լինի,որը երկրի պահպանման գործում կարևոր նախապայման է: Միասնականության շնորհիվ 90-ականներին հաղթանակ կերտեցինք, անմիասնականության հետևանքով, ցավոք,այսօր կրում ենք իրականության դառը պտուղները»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին