[ARM]     [RUS]     [ENG]

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենան մշտական հանձնաժողովների նիստեր

 

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նիստերի փոքր դահլիճում տեղի կունենան  մշտական հանձնաժողովների նիստեր՝ հետևյալ ժամանակացույցով.

1.Ժամը 11:00 - Պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով

Օրակարգ

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

/Հիմնական զեկուցող՝ ԱՀ արդարադատության նախարարի տեղակալԿ.Քոչարյան

Հարակից զեկուցող՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Ս. Հայրապետյան/

 

2.Ժամը 15:00 – Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Օրակարգ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԱՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»:

/Հիմնական զեկուցող՝ ԱՀ արդարադատության նախարարի տեղակալԿ.Քոչարյան

Հարակից զեկուցող՝ ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Ս. Աղաջանյան/

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին