[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը

 

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում են «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիրներ Մհեր Մեսրոպյանը և Ռոման Նազարյանը, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ Վարդան Աստվածատրյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, բանակցային ճանապարհով Արցախի  տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցեր, անդրադարձել են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին :

Արթուր Թովմասյանը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների մերձեցմանն ուղղված  քայլերը՝ նշելով, որ Արցախի խորհրդարանի կողմից «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով ռուսերենին  տրվել է պաշտոնական լեզվի կարգավիճակ, նման գործնական քայլ էր: Քննարկվել է Ղրիմի խորհրդարանի հետ կապեր հաստատելու հարցը:

Հանդիպմանը ներկա էին Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին