[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահը և «Արդարություն» խմբակցության պատգամավորները մասնակցել են «Հայաստան և Ղրիմ` հանդիպում իմ սրտում» խորագրով անհատական ցուցահանդեսին

 Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և նույն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մասնակցել են «Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբի ղեկավար, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության  նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ Արցախի նկարիչների միությունում բացված մոսկվայաբնակ գեղանկարչուհի Նատալյա Օվչիննիկովայի «Հայաստան և Ղրիմ` հանդիպում իմ սրտում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսին:

 «Ղրիմի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումների շրջանակում ցուցահանդեսը բացվել էր նաև Երեւանում` «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: