[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

 

Ապրիլի 15-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը  հրավիրել է հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԱՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը:

Օրենքի նախագիծը լիազորված էր ներկայացնելու ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանին: Նրա խոսքով ՝ օրինագծով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  փոփոխություններ և լրացումներ կատարել ՝  նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը:

Պատգամավորներն առաջարկել  են օրինագծում որոշակի խմբագրումներ կատարել: Առաջարկն ընդունվել է, որից հետո գլխադասային հանձնաժողովն անցել է քվեարկության: 4 կողմ ձայնով հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն ընգրկվելու է առաջիկա Աժ արտահերթ նիստի օրակարգում:

Նիստին ներկա էին ԱԺ պատգամավորները: