[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հաղորդագրություն է տարածել

 

Սիրելի' հայրենակիցներ

Ադրբեջանի դեմոկրատիայի և  մարդու իրավունքերի ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած աղմկահարույց գրառումների շարքը ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի արտահայտությունն են։

2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։

Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Արցախի բանակն ու  ռուս խաղաղապահ ուժերն  են։

Արցախն Ադրբեջանի կազմում կամ որևէ  ենթակայության տակ չի  կարող լինել չի  կարող։

Համոզված ենք, որ ԵԱՀԿ  Մինսկի խմբի  հովանու ներքո  մենք վերականգնելու  ենք Արցախի ազատությունն ու անկախությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության ապահովմանը զուգահեռ Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։ Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ սրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։

Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն,  պատրաստակամ ենք   փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի երկրների,  այլև բոլոր  խաղաղասեր երկրների հետ։

Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին