[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման և Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությունն Արցախին՝ հույս հայտնելով, որ  կազմակերպությունն այսուհետ ևս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:

 

 

Երեքշաբթի, 25 մայիսի 2021 թ.