Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքնային խորհրդակցություն

 

Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդարկցություն՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ:

Քննարկվել են մայիսի 27-ին  կայանալիք  ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգի հարցերը:

Լիագումար նիստի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը/ առաջին ընթերցում/ , ինչպես նաև  «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:

Խորհրդակցությանը ներկա էին  մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի անդամներ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին