Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հայտնաբերվել է ևս երեք աճյուն

Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր՝ հունիսի 17-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետությանա ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։