Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Տիգրան Ծատրյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու

Հունիսի 24-ին հրավիրվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցերն էին:

Առաջին հարցը ներկայացրեց ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն, ըստ որի բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքեր և կամ անհատական բնակելի տներ կառուցապատող շինարարական կապալի պայմանագրով կապալառու հանդիսացող անձի  կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքերի և (կամ) անհատական բնակելի տների՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցումը և (կամ) օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Եթե օրինագիծը խորհրդարանի հավանությանը արժանանա, այն որպես օրենք նախատեսվում է կիրառել 2021 թվականի հուլիսի 1-ից: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը օրինագիծը քվեարկության դրեց: 5 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի առաջիկա լիագումար նիստին:

Որպես Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը առաջարկեց  Տիգրան Ծատրյանի թեկնածությունը: Նա տնտեսագետ է, աշխատանքային գործունեությունը սկսել է ԱՀ ֆինանսների նախարարության վերահսկողության ու վերստուգման բաժնում՝ որպես վերահսկիչ ու վերստուգիչ: Այնուհետև զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ եղել է «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն: Հանձնաժողովը 4 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Տիգրան Ծատրյանի թեկնածությանը:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

 

լրատվության և հանրության հետ կապերի բաժին