[ARM]     [RUS]     [ENG]

Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

 

Հուլիսի 24-ին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Օրակարգում 2 հարց էր:

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացրած օրինափաթեթը ներառում էր 12 նախագծեր, որով մասնավորապես փոփոխություններ և լրացումներ են   նախատեսվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագծերի փաթեթը քվեարկության դրեց: 3 կողմ ձայնով այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի լիագումար նիստին:

Երկրորդ ընթերցմամբ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո պատգամավորական առաջարկ չի եղել: Հեղինակի կողմից եղած միակ առաջարկի հաշվառմամբ օրինագիծը խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին