Logo
Print this page

Որոնողական աշխատանքները Վարանդայում շարունակվում են

 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր՝ հունիսի 25-ին, փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվական բաժնից՝մանրամասնելով, որ արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.