[ARM]     [RUS]     [ENG]

ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ. Անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովի նախագահը մանրամասնում է

 
Ադր­բե­ջա­նա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո գտն­վող տա­րածք­նե­րից հայ զին­ծա­ռա­յող­նե­րի ա­ճյուն­նե­րի ո­րոն­ման, տար­հան­ման, ինչ­պես նաև գե­րի­նե­րի ու պա­տանդ­նե­րի վե­րա­դարձ­ման գոր­ծըն­թա­ցում, Ար­ցա­խի Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը պատ­րաստ են ցան­կա­ցած քայ­լի՝ նույ­նիսկ հա­կա­ռա­կոր­դի՝ մի­ջանձ­նա­յին և էթ­նոազ­գա­յին վատ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ու վե­րա­բեր­մուն­քի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում։ Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում ա­սաց Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Կա­րեն Սարգ­սյա­նը։

-Ե­թե ան­կեղծ լի­նեմ, ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի ա­ռա­ջին օ­րե­րին հա­կա­ռա­կոր­դի կող­մից ակն­հայտ նկատ­վել է թշ­նա­մա­կան վե­րա­բեր­մունք։ Դրա­նից հե­տո, երբ ար­դեն հա­ճա­խա­կի են դար­ձել հան­դի­պում­նե­րը, այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում փո­փո­խու­թյուն է ե­ղել, ո­րը միայն օ­գուտ է տվել մեր աշ­խա­տան­քին։
Անդ­րա­դառ­նա­լով այս տար­վա ապ­րի­լից իր նա­խա­գա­հու­թյամբ գոր­ծող՝ Գե­րի­նե­րի, պա­տանդ­նե­րի և ան­հետ կո­րած­նե­րի հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին, Կա­րեն Սարգ­սյա­նը վս­տա­հեց­րեց, որ գոր­ծադր­վում են բո­լոր ջան­քե­րը օ­րա­կար­գա­յին գլ­խա­վոր խնդ­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ։
-Գե­րի­նե­րի, ան­հետ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի, կա­մա­վոր­նե­րի և պա­հես­տա­զո­րա­յին­նե­րի ո­րոն­ման ու վե­րա­դարձ­ման խն­դիր­նե­րը մեր գոր­ծու­նեու­թյան գլ­խա­վոր օ­րա­կար­գում են։ Այդ ուղ­ղու­թյամբ մենք գոր­ծադ­րում ենք բո­լոր ջան­քե­րը։ Սա­կայն, պետք է նշեմ, որ այս հարցն ու­նի լու­սա­բան­ված և չլու­սա­բան­ված կողմ։ Ընդ ո­րում՝ չլու­սա­բան­ված կող­մում ար­վածն ա­վե­լի շատ է։ Սա յու­րա­քան­չյու­րիս հա­մար հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով թերևս ա­մե­նա­ծանր թե­ման է։ Աշ­խա­տան­քը նույն­քան ծանր ու դժ­վար է։
Նա­խա­րա­րի խոս­քով, գե­րի­նե­րի, պա­տանդ­նե­րի և ան­հետ կո­րած­նե­րի, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ ան­ցած տա­րածք­նե­րում ա­ճյուն­նե­րի ո­րո­նում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հար­ցե­րով՝ իր ղե­կա­վա­րած հանձ­նա­ժո­ղո­վը լայն ու բազ­մա­բո­վան­դակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է ձևա­վո­րել։
- Հանձ­նա­ժո­ղովն ակ­տի­վո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում է ՌԴ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան զո­րա­կազ­մի, Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի և Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի հետ,-ա­սաց Կա­րեն Սարգ­սյա­նը՝ ար­դյու­նա­վետ գնա­հա­տե­լով հա­մա­տեղ կա­տար­ված աշ­խա­տան­քը։ Այ­դու­հան­դերձ, նա­խա­րա­րը դեռևս վաղ է հա­մա­րում ար­դյունք­նե­րին անդ­րա­դառ­նա­լը։
Խո­սե­լով ան­հետ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի թվի վե­րա­բե­րյալ հայ­կա­կան կող­մի ու­նե­ցած տվյալ­նե­րից, ՆԳ նա­խա­րա­րը նշեց, որ տվյալ­նե­րը հա­կա­սա­կան են։
-Հատ­կա­պես են­թադ­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով թվեր են հն­չում, ո­րոնք ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նում։ Զի­նա­դա­դա­րից ան­մի­ջա­պես հե­տո, իմ ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տում ստեղ­ծե­ցինք օ­պե­րա­տիվ շտաբ և հա­վա­քագ­րե­ցինք ան­հետ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի տվյալ­նե­րը։ Մեր ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի մի­ջո­ցով հայտ­նա­բեր­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ա­ճյուն­նե­րի տար­հան­ման ար­դյուն­քում ան­հետ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյան սպա­սող­նե­րի թիվն աս­տի­ճա­նա­բար նվա­զում է,-ա­սաց Կա­րեն Սարգ­սյա­նը՝ նշե­լով, որ մինչ այ­սօր հայտ­նա­բեր­ված 1586 ա­ճյուն­նե­րը մե­ծա­մա­սամբ ան­հետ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի ցու­ցա­կում հա­վա­քագր­ված ա­նուն­ներ են։

Հու­նի­սի 29-ը Հայ­րե­նի­քի հա­մար նա­հա­տակ­ված­նե­րի և ան­հետ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կի օրն է: