[ARM]     [RUS]     [ENG]

Կհստակեցվեն տեղահանվածների բնակապահովման ընթացակարգերն ու ժամկետները

 Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման ծրագիրը, որի հիման վրա կհստակեցվեն ընթացակարգերը, սկզբունքներն ու ժամկետները: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով բնակարանային ապահովման վերաբերյալ հարցերին: «Առաջիկա շաբաթներին ակտիվ փուլ են մտնելու շինարարական աշխատանքներն ու երկրորդային շուկայից բնակարանների և բնակելի տների ձեռքբերումը»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ մի քանի շաբաթից ավելի հստակ կլինի թե ըստ հերթացուցակի և առաջնահերթությունների ու բնակավայրերի՝ ով և ինչ ժամկետում կապահովվի բնակարանով: Պետնախարարի խոսքով բնակարանային ծրագրին կից նաև ժամանակացույց է լինելու, որպեսզի պարզ լինի, թե որ պետական մարմինն է իրականացնում տվյալ միջոցառումը և ինչ ժամկետում: